ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Կմոռացվեն խախտումն էլ, խոստումն էլ

Կմոռացվեն խախտումն էլ, խոստումն էլ
15.05.2017 | 20:40

Խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունները հետևում են: Քաղաքական դաշտը շուտով կընկղմվի նոր խորհրդարանի ինտրիգների հորձանուտում, հասարակական-քաղաքական քննարկումները նոր հարթություն կտեղափոխվեն: Բոլորը շատ արագ կմոռանան երկու ընտրություններում եղած խախտումներն էլ, խոստումներն էլ:


Քաղաքական ուժերից ամեն մեկն իր դերը կստանձնի ու իր խաղն առաջ կտանի: Ոչ մեկին էլ չի հետաքրքրի, թե նախընտրական շրջանում ով ինչքան ու ինչ է խոստացել մարդկանց, քանի որ և՛ ժողովուրդը, և՛ քաղաքական ուժերը համատեղ հասկանում են, որ դրանք ընդամենը նախընտրական հնարքներ էին: Մարդիկ հավասարապես ոչինչ չեն սպասում իշխանությունից էլ, ընդդիմությունից էլ: Սակայն կան գրված ծրագրեր, որոնք բավական տպավորիչ են:
Նախագահական ինստիտուտից խորհրդարանական համակարգին անցնելուց հետո կուսակցություններն են պատասխանատու երկրի համար, որոնք հասարակ մարդու կյանքը բարելավելու համար ներկայացրել են շքեղ ծրագրեր: Հիմա ամենակարևոր հարցն է առաջ գալիս. նրանք հետամուտ կլինե՞ն դրանց, թե՞ կշարժվեն օրվա իշխանությունների քմահաճույքով: Ընդդիմությունը կհակադրվի՞ ծրագրերով, թե՞ սեփական վարկանիշն ամենաառաջնային կհամարի: Այլ խոսքով` կթելի իշխանություննե՞րի ասեղը ու միայն բարձր բղավելով կապացուցի իր ընդդիմադիր կարգավիճակը, թե՞ իր չափով կստանձնի երկրի համար պատասխանատվություն ու մարդկանց ձեռքից մի «փուշ» կհանի:


Սակայն առավել կարևոր է իշխանության դերակատարումը: ՀՀԿ-ն, որպես մեծ կուսակցություն, կկարողանա ձերբազատվել նախկին ախտերից ու երկիր կառուցել: Սա է ամենաէական հարցը, որից էլ ածանցվում են մյուս բոլոր խնդիրները: Ի վերջո, մեծ հաշվով իշխանությունն է բոլոր բարեփոխումների «հեղինակը», եթե առաջիկա տարիներին իշխանությունը կարողանա ներքին գզվռտոցները մի կողմ թողնել և իսկապես զբաղվել խնդիրների լուծմամբ, ուրեմն նոր կառավարման անցումը հաջող փորձ կլինի: Եթե ՀՀԿ-ն շարունակի նույն քաղաքականությունը, ոչ մի կառավարման մոդել չի փրկի, որովհետև իրականում Հայաստանի խնդիրները կառավարման մոդելի հետ կապ չունեն: Դա ընդամենը արտաքին շղարշ է` բոլոր չլուծված խնդիրները «արդարացնելու» համար: Մեզ համակարգային փոփոխություն է պետք, ոչ թե քաղաքագիտական տերմինաբանության, այլ իշխող կուսակցության ներկայացուցիչների գործելակերպի տեսանկյունից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1578

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ